Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Գտնվել է նոր մոլորակ

Գտնվել է նոր մոլորակ
01.10.2019 | 13:41

Երկրից 30 լուսնային տարի հեռավորության վրա փոքր աստղի մոտ հսկայական GJ 3512 b մոլորակ է գտնվել, որ նման է Յուպիտերին: Մոլորակը պտույտ է կատարում Արեգակի զանգվածի 12 տոկոսը կազմող աստղի շուրջ: Գիտնականները կարծում են, որ նույն համակարգում կա խոշոր երկրորդ գազային մոլորակը:
Ուսումնասիրությունները շարունակվում են:

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ